Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Թագան» կազմակերպված հանցավոր խմբավորման ղեկավար Իգոր Ժիրնոկլեևին (Ժիրնիյ) և Գրիգորի Ռաբինովիչին (Գրիշա Տագանսկի) քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Խասան) և փաստաբան Նատալյա Վավիլինայի սպանության համար:

Միևնույն ժամանակ, Ժիրնոկլեևը և Ռաբինովիչն իրենց մեղավոր չեն ճանաչել օգնելու մեջ:

Ավելի վաղ ԶԼՄ-ները տեղեկացրել էին, որ նախնական կալանքի տակ գտնվող Ժիրնոկլեևը իրավապահ մարմինների աշխատակիցներին շատ բան է պատմում, բայց Ռուսաստանի քրեական աշխարհի ամենակարևոր գործչի սպանությանն օժանդակելու մեջ մեղքը չի ընդունում, քանի որ դրանից հետո նրան «գողական միջավայրը մահապատժի» կդատապարտի:

Բայց ըստ լուրերի, Ժիրնոկլեևը հրահանգել է հետեւել Ասլան Ուսոյանին: Բայց Ուսոյանի մարդասպանը ոչ թե «Թագան» կազմակերպված հանցավոր խմբի անդամ էր, այլ Ուկրաինայի բնիկ, որը հրավիրվել էր Մոսկվա ՝ Ուսոյանին սպանելու համար: Իսկ Ուսոյանի սպանության պատվիրատուն կարող է լինել նրա հիմնական հակառակորդը՝ օրենքով գող Մերաբ Ձանգվելաձեն:
Spread the love