orensgirq

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը ներկայացրել է Քրեական օրենսգրքի նոր տարբերակը:

Նոր Քրեական օրենսգրքի ընդունման անհրաժեշտությունը հիմնավորվում է այն հանգամանքով, որ 2003թ. ընդունված Քրեական օրենսգիրքը, ունենալով ակնհայտ առավելություններ ու դրական նշանակություն հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի գործում, զերծ չէր նաև թերություններից, որոնց մի մասն առկա էին օրենսգրքի ընդունման պահին, իսկ մյուսներն ի հայտ եկան դրա գործնական կիրառման ընթացքում:

Բացի այդ, ըստ նախագծի հեղինակների՝ անցած տարիների ընթացքում օրենսգրքում կատարվել են 100-ից ավելի փոփոխություններ, որոնք ոչ թե շտկել են վիճակը, այլ հակառակը` ավելացրել են օրենսգրքում առկա հակասություններն ու թերությունները»:
Spread the love