Ֆրանսիայից բժիշկները չարտերային թռիչքով ժամանեցին Հայաստան։

Այդ մասին հայտնել է Սփյուռքի հարցերի հանձնակատար Զարեհ Սինանյանը։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժիշկները Ֆրանսիայից ժամանած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ գործընկերների հետ համայց են կատարում: Ֆրանսիացի բուժաշխատողները Հայաստանում մնալու են 10 օր:

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ Ֆրանսիայից ժամանած մեր բժիշկ գործընկերները արդեն իսկ անցել են աշխատանքի կովիդով զբաղվով 3 խոշոր ԲԿ-ների վերակենդանացման բաժանմունքներում` Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Սուրբ Աստվածամայր ԲԿ և Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոն:

Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին նրանց այցը կազմակերպելու համար, այն իրապես օգտակար է լինելու մեր համար»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •