hivandanoc

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից դուրս է գրվել 101-ամյա կինը:

ԲԿ-ի լրատվական ծառայությունից հայտնում են, որ 1919 թվականին ծնված Սիմոնյան Նազանին մայիսի 16-ին Նորքի տուն-ինտերնատից նոր կորոնավիրուսային վարակ նախնական ախտորոշմամբ տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Հետազոտությունների արդյունքում ախտորոշվեց կորոնավիրուսային հիվանդություն՝ երկկողմանի թոքաբորբով: Վիճակը գնահատվեց ծանր՝ հաշվի առնելով նաև տարիքը:

Մեկ շաբաթից ավելի նա գտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ստացել համարժեք դեղորայքային բուժում: Վիճակի որոշակի կայունացումից հետո տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բլոկ՝ բուժումը շարունակելու: Բուժման ավարտին՝ թեստի կրկնակի բացասական պատասխանից հետո, Նազանի Սիմոնյանը լիարժեք բուժված դուրս է գրվել:

Spread the love