Հայաստանում 2019-ին աշխատանքի է տեղավորվել 13 հազար 272 անձ:

Այս մասին Ազգային ժողովի առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության` եկամուտների և ծախսերի կատարողականի նախնական քննարկմանն ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Աշխատանքի է տեղավորվել 13 հազար 272 անձ, որից 3731-ը՝ կայուն զբաղվածության ծրագրով, 2 735-ը՝ ժամանակավոր զբաղվածության ծրագրերով, 1 090-ը՝ անասնապահության ծրագրերով: Եվ 5 800 անձ նաև խորհրդատվության, գործատուների մոտ ուղեգրելու միջոցով»,-ասաց Բաթոյանը:

2019-ին Համաշխարհային բանկի վարկային ծրագրի շրջանակում շահագործման են հանձնվել համալիր սոցիալական ծառայությունների 9 տարածքային կենտրոններ: Եվ 2020-ին նախատեսվում է այդպիսի ևս 11 համալիր կենտրոն հանձնել շահագործման:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •