Aroxjapahutyun

Հունիսի 28-ին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի վարակի 415 նոր դեպք (ընդհանուր 25542), ապաքինվել է 751 հոգի (ընդհանուր 14048), մահացել են 10-ը (ընդհանուր 443, մահեր այլ պատճառներով՝ 147)։

Բուժում է ստանում 10904 պացիենտ: Ընդհանուր կատարվել է 111844 թեստ։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 59 (կին), 74 (տղամարդ), 82 (կին), 43 (տղամարդ), 65 (կին), 80 (կին), 74 (կին), 87 (կին), 73 (կին) և 46 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 147 է:
Spread the love