ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակ, որը ստացել է 9-ամյա մի աղջնակից:

«Սիրելի Արփի, խնդրում եմ շարունակիր հետևել անվտանգության բոլոր կանոններին՝ դիմակ կրիր, հաճախ լվա ձեռքերդ և հեռավորություն պահիր մարդկանց հետ շփվելիս, որպեսզի դու և ընկերներդ սեպտեմբերին կարողանաք դպրոց գնալ։

Խնդրիր ընկերներիդ, որ նրանք նույնպես այդպես վարվեն»,- գրել է նախարարը՝ կից հրապարակելով նամակի լուսանկարը:

Spread the love