ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը դիմորդներին խնդրում է չմոռանալ Dimord.am կայքի միջոցով բուհ ընդունվելու համար անհրաժեշտ հայտը լրացնելու վերջնաժամկետի մասին: Այս մասին նախարարն ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ընթացքում:

«Մինչև հունիսի 15-ը ժամանակ ունեք լրացնելու հայտերը: Խնդրում եմ չմոռանանք, որպեսզի հետո խնդիրներ չառաջանան»,- ասաց նախարարը:

Արայիկ Հարությունյանը դիմորդներին հորդորեց զգույշ լինել, չհիվանդանալ ու չվարակվել, որպեսզի կարողանան մասնակցել քննական գործընթացներին:

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հայստատություններ ընդունվելու համար Dimord.am կայքում հայտ է ներկայացրել 4433 դիմորդ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվեց Dimord.am կայքի հայտագրման բաժինը, և կորոնավիրուսային համաճարակի պայմաններում հայտագրման փուլն ամբողջությամբ էլեկտրոնային դարձրինք: Այս պահի դրույթամբ համակարգում արդեն հայտ է ներկայացրել 4433 դիմորդ, ևս 5629-ը գրանցվել են»,- ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ, իրենց կանխատեսմամբ, այս պահին ներկայացված հայտերի թիվն ընդհանուր դիմորդների թվի 1/3-ն է:

Spread the love