Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

«Հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար»,- ասել է Դարգյախլին հուլիսի 16-ին կայացած ասուլիսում՝ արձագանքելով ադրբեջանցի լրագրողի հնչեցրած հարցին։

Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:

Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:

1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադառձել է Մեծամորի ԱԷԿ-ի ոչնչացման մասին Ադրբեջանի սպառնալիքին։

«Ադրբեջանը սպառնում է ոչնչացնել Մեծամորի ատոմակայանը: Կարծում եմ՝ սա պետք է մտահոգիչ լինի ինչպես ամբողջ տարածաշրջանի, այնպես էլ միջազգային հանրության համար»,- գրել է Արդարադատության նախարարը։

Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը Հայաստանին սպառնում է միջազգային միջուկային հանցագործությամբ՝ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հրթիռակոծության ձևով: Այդ հայտարարությունն արել էր Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին:

Հայաստանը հուլիսի 12-ին սկիզբ առած սահմանային լարվածության օրերին երբեք չի հայտարարել քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին, առավել ևս չի թիրախավորել քաղաքացիական օբյեկտներ:

Ադրբեջանն առաջին անգամ չէ, որ նման ահաբեկչական հայտարարություն է անում: 2018թ. նման սպառնալիք էր հնչեցրել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, թե Ադրբեջանի զինանոցում առկա են ավերիչ ուժ ունեցող սպառազինության ամենաարդիական միջոցները, որոնք կարող են սեղմ ժամկետում ոչնչացնել հայկական բոլոր կարևոր ռազմական օբյեկտներն ու կապի ռազմավարական գծերը: «ՀՀ տարածքում կան օբյեկտներ, որոնց ոչնչացումից հետո այնտեղ հարյուրավոր տարիներ կյանք չի լինի»,-հայտարարել էր Ադրբեջանի ՊՆ-ն:

1987 թվականի Ահաբեկչության հարցերով Ժնևյան կոնֆերանսն ընդունել է «The Geneva Declaration on Terrorism» վերնագրված հռչակագիրը, որում որպես պետական ահաբեկչության ակտ, մասնավորապես, արձանագրված է պետության զինված ուժերի հարձակումը այնպիսի թիրախների վրա, որոնք սպառնալիք են ներկայացնում այլ պետության տարածքի քաղաքացիական բնակչության համար:
Միջազգային լրատվամիջոցների ուշադրությունից չեն վրիպել Հայաստանի ատոմակայանին հարվածելու Ադրբեջանի ահաբեկչական սպառնալիքները:
Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հայտարարության մասին գրել է հեղինակավոր «Ռոյթերս» գործակալությունը, նույն հոդվածում նաև հիշեցրել, որ  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռացրել է իր արտաքին գործերի նախարարին՝ նրան մեղադրելով Հայաստանի հետ «անիմաստ բանակցությունների» համար:Ադրբեջանի այս սպառնալից հայտարարությունը չի վրիպել նաև «ՌԻԱ Նովոստի»-ի, РБК -ի, «Ինտերֆաքս»-ի ուշադրությունից: Դրանք մեջբերել են Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունը, թե հայկական կողմը չպետք է մոռանա, որ առավել ժամանակակից հրթիռային համակարգերը, որոնք գտնվում են ադրբեջանական բանակի զինանոցում, կարող են մեծ ճշգրտությամբ հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ինչը կհանգեցնի մեծ աղետի Հայաստանի համար: