Tavush gyux

Ադրբեջանի ՊՆ֊ ը հայտնում է, որ Հայասատանի հետ սահմանին ունեն 2 զոհ, 5 վիրավոր։ Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ հայտնել է, որ հակառակորդը Տավուշում փորձել է հայկական դիրքեր գրավել, բայց կորուստներ կրելով՝ հետ է շպրտվել, հայկական կողմը կորուստներ չունի։

Այսօր՝ ժամը 12:30-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները, մեզ համար անհասկանալի պատճառով, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և կորուստներ կրելով, հետ շպրտվել: Հայկական կողմից կորուստներ չկան: Այս մասին հայտնում են ՊՆ-ից։