Adrbejan

Ադրբեջանի պաշտպանության նախարար տեղակալ Քարիմ Վելիևը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ սահմանային բախումների ժամանակ ադրբեջանական բանակը մի շարք կորուստներ է ունեցել։

Գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովի և գնդապետ Իլգար Միրզաևի մասին արդեն տեղեկացրել էինք։

Վելիևը նշել է, որ սպանվել են նաև մայոր Նամիգ Ահմեդովը, մայոր Անար Նովրուզովը, ենթասպա Իլգար Զեյնալլի, ենթասպա Յաշար Բաբաև, շարքային Էլչին Մուստաֆզադե։