Պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը Ֆեյսբուքի իր էջում լուսանկարներ ու տեսանյութ է հրապարակել և գրել․

«Ի շարունակություն Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին առավոտյան արված հայտարարության, ինչպես նաև` միջդիրքային տարածությունից հայկական կողմի թույտվությամբ զոհերի տարհանման մասին հաղորդագրության»։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է սահմանային մարտերի ժամանակ իր մեկ զինծառայողի՝ Նազիմ Իսմայիլովի կորստի մասին։

Տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանական ծառայությունները կոտրված հայ օգտատերերի միջոցով տարածում են, իբր իշխանությունների անունից, կոչեր սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին հավաքվել մի տեղ, իբր տարհանման կամ օգնություն ստանալու համար։ Նման կերպ փորձում են անկառավարելի բնակչության հոսքեր ստեղծել, խանգարել բանակին։ Հիշում ենք. Ֆեյսբուքի պամանական օգտատիրոջ ասածը էսօր փաստ չէ»: