Ilham Aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի գլխավորությամբ տեղի է ունեցել երկրի անվտանգության խորհրդի հրատապ նիստ հեռավար ռեժիմով:

Ադրբեջանական կայքերի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ Ալիեւը հանդես է եկել ելույթով, ինչից հետո նիստն ընթացել է փակ ռեժիմով, չի լուսաբանվել:

Նախագահական աշխատակազմը նիստի բովանդակության մասին պաշտոնական տեղեկատվություն է հրապարակելու ավելի ուշ:

Հիշեցնենք՝ ըստ պաշտոնական Բաքվի հրապարակած տեղեկատվության՝ Ադրբեջանը 4 զոհ ունի, 5 վիրավոր: Ըստ ադրբեջանական օգտատերերի, սակայն, այդ թիվը զգալի մեծ է: