Zinvor

Ադրբեջանական կողմը կրակում է Բերդ համայնքի ուղղությամբ։ Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը ասաց, որ մոտ մեկ ժամ է կրակոցներն սկսվել են։

«Մեկ ժամ է կրակում են, վիրավոր ու նյութական վնաս չկա», ասաց Մանուչարյանը։

Հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ տուժածներ չկան:

Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ գիշերը սահմանին անցել է համեմատաբար հանդարտ: