Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ բավարար ազդանշաններ ունեն, որ եվրոպական մի շարք երկրների քաղաքական գործիչներ, պատգամավորներ, կառավարության անդամներ հատուկ վերաբերմունք ունեն Հայաստանի հանդեպ։ Այս մասին հայտնում է Թրենդը։

«Հայկական լոբբին Հայաստանին պաշտպանում է բոլոր կազմակերպություններում։ Անձամբ եմ դա տեսել որպես Ադրբեջանի պատվիրակության ղեկավար ԵԽԽՎ-ում։ Այսինքն․ Հայաստանն ամբողջությամբ քննադատությունից դուրս է մնացել։ Հայամետ տրամադրված պատգամավորները և եվրոպական երկրներում ծնված հարուստ հայերը, օգտագործելով բոլոր հնարավորությունները, ֆինանսական հնարավորությունները, պաշտպանել են Հայաստանը ցանկացած քննադատությունից», – ասել է Ալիևը։

Նրա խոսքով, նրանք, ովքեր հովանավորում են հայերին, հայկական լոբբին, նրա փողերը, ինչպես նաև Հայաստանի կառավարության լոբբիստական գործունեությունը Եվրոպայում միշտ պաշտպանել են նրանց քննադատությունից։