Հաշվի առնելով կորոնավիրուսային ներկա իրավիճակը՝ չի բացառվում, որ 4-րդ անգամ ևս արտակարգ դրությունը երկարաձգվի:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրավիճակն արդեն ինքն է բերում լուծումների, բայց մենք մյուս կողմից էլ հասկանում ենք, որ չենք կարող անվերջ երկարաձգել արտակարգ դրությունը: Առնվազն հիմա, այս պայմաններում արտակարգ դրությունը կերկարացնենք: Դա բոլոր առումներով խնդիրներ է հարուցում: Միաժամանակ չենք կարող համաճարակային իրավիճակը հաշվի չառնել: Կգանք հնարավորինս բալանսավորված լուծումների, բայց ամեն ինչ տանում է նրան, որ մենք առաջիկայում առնվազն մեկ անգամ էլ կերկարաձգենք արտակարգ դրությունը»,-  մանրամասնեց վարչապետը:

Ըստ Փաշինյանի՝ այսօրվա տեմպը ցույց է տալիս, որ այլ բան անել հնարավոր չէ: