ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հրապարակել է առաջիկա օրերին կայանալիք չվերթների ցանկը:

Ըստ այդմ, հուլիսի 7-ին կիրականացվի Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ավիաընկերության կողմից: Ժամանում դեպի Երևան՝ 21:20-ին:

Հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Մոսկվա չվերթը Ural ավիաընկերության կողմից: Երևանից մեկնումը՝ ժամը 16:45-ին:

Հուլիսի 7-ին կիրականացվի Երևան-Կրասնոդար չվերթը Ural ավիաընկերության կողմից: Երևանից մեկնումը՝ ժամը 16:25-ին:

Հուլիսի 8-ին SKYUP ավիաընկերությունը կիրականացնի Կիև-Երևան-Կիև չվերթը: Ժամանում դեպի Երևան՝ 18:50-ին, Երևանից մեկնումը՝ ժամը 19:45-ին:

Հուլիսի 8-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից: Ժամանումը՝ 21:40-ին:

Հուլիսի 8-ին, 9-ին և 11-ին Belavia ավիաընկերության կողմից կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը: Ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում՝ ժամը 03:35-ին:

Հուլիսի 9-ին Aircompany Armenia ընկերությունը կիրականացվն Միներալնիե Վոդի-Երևան չվերթը: Ժամանում դեպի Երևան՝ 15:00-ին:

Հուլիսի 10-ին կիրականացվի Դոնի Ռոստով-Երևան չվերթը: Ժամանում դեպի Երևան՝ 14:00-ին:

Հուլիսի 10-ին Aircompany Armenia ընկերության կողմից կիրականացվի Կրասնոդար-Երևան չվերթը: Ժամանումը դեպի Երևան 19:45-ին:

Ըստ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի տեղեկատվության, արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիները և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիները ս.թ. հունիսի 23-ից պարտավորվում են ինքնուրույն կազմակերպել իրենց տեղափոխումը օդանավակայանից և ցամաքային սահմանային անցակետերից դեպի նախանշված ինքնամեկուսացման վայրեր: