Կարծում եմ՝ բացի մեզնից, մնացած բոլորը ինչ-որ ձեւով ինչ-որ ակնկալիքներ ունեին ՄԻԵԴ-ից, մենք որեւէ ակնկալիք չունեինք, որ ՄԻԵԴ-ը «միջանկյալ» միջոց կկիրառի եւ ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւէ միջազգային կառույց հակառակ դիրքորոշումը կցուցաբերի:

Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի երեկվա որոշմանը, որով մերժվել է ՍԴ արդեն նախկին երեք անդամների եւ Հրայր Թովմասյանի դիմումը, որով հերջիններս առաջարկում էին «միջանկյալ միջոց» կիրրառել,որով կկասեցվեին սահմանադրական փոփոխությունները:

«Պարոն Թովմասյանի եւ իրեն մերձ տարբեր լրատվամիջոցների ու գործիչների ցանկությունն է փոքր բաժակում փոթորիկ ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամ է, երբ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում ու չի էլ ստացվելու»,- ասաց նա:

Արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե լինի Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու:

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն այսպես արձագանքեց ՄԻԵԴ-ի երեկ կայացրած որոշմանը, ըստ որի՝ մերժվել է ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի եւ ՍԴ նախկին 3 դատավորների պահանջը՝ հայցի ապահովման միջանկյալ միջոց կիրառելու եւ սահմանադրական փոփոխությունների գործընթացը կասեցնելու մասին:

«Դե, բացի մեզանից, բոլորը նման ակնկալիք ունեին, մենք նման ակնկալիք չունեինք, որ նման միջոց կկիրառվի, ակնկալիք էլ չունեինք, որ այս որոշման հետ կապված որեւիցե միջազգային կառույց հակառակ դիրքորոշում կցուցաբերի: Դա պարոն Թովմասյանի եւ նրան մերձ տարբեր լրատվամիջոցների եւ գործիչների ցանկությունն է, այդ փոթորիկը մի բաժակ ջրում ստեղծելը, բայց արդեն որերորդ անգամն է, երբ որ գնում են դրսից մեզ վրա տղա բերելու տրամաբանությամբ, լինի դա Բրյուսելից, թե Մոսկվայից, կարծես թե չի ստացվում, չի էլ ստացվելու»,- մասնավորապես ասաց Սիմոնյանը:

Լրագրողի ճշտող հարցին՝ Հրայր Թովմասյանն այդ ճանապարհո՞վ է գնում, Սիմոնյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ եթե Հրայր Թովմասյանը հնարավորություն ունենա իմ հարցազրույցի ժամանակ այստեղ լույսը անջատելու, որ ես հարցազրույց չտամ, ինքը դա կանի, որովհետեւ ինքը դրա փորձը ունի, ես կոնկրետ բանի հետ կապված եմ ասում, չեմ ուզում ավելի մանրանալ, բայց վստահ եմ, որ ինքը ամեն ինչ կանի, որ կառչած մնա աթոռից»:

Անդրադառնալով ՍԴ դատավորների պաշտոնում սպասվող առաջադրումներին՝ ԱԺ փոխնախագահն ասաց, որ մամուլում զետեղված անունների 99 տոկոսը չի համապատասխանում իրականությանը: Նա առաջարկեց սպասել եւ տեսնել, թե ում կառաջադրեն ՀՀ նախագահը, Կառավարությունը, դատավորների ընդհանուր ժողովը:

Ալեն Սիմոնյանը անդրադարձավ ծառայողական մեքենաների կրճատման, արագաչափերի եւ տեսախցիկների թեմաներին, ինչպես նաեւ խոսեց ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծված կորոնավիրուսի հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովի նպատակների մասին:

«Ես ընդհանրապես զարմանում եմ, ինչո՞ւ չենք քննարկում՝ մենք ապրո՞ւմ ենք, թե՞ չենք ապրում, հաց ուտո՞ւմ ենք, թե՞ չենք ուտում, շոր կարողանո՞ւմ ենք գնել մեզ համար, թե՞ չենք կարողանում»,- հեգնեց փոխնախագահը՝ հավելելով, որ ամեն ինչ ծայրահեղականացնելը նորմալ է լրատվական դաշտում:

Սիմոնյանը վստահեցրեց, որ ԱԺ ծառայողական մեքենաների 60 տոկոսը կրճատվել է: Ըստ նրա՝ կրճատվել են նաեւ Ազգային ժողովի ծախսերը, բյուջեի բեռը 40-60 տոկոսով նվազեցվել է:

«Էդ որ ամեն շաբաթ, ամեն ամիս տարբեր լրատվամիջոցներ իրենց պարտքն են համարում քննարկել, թե պատգամավորներից ով է 100-200 հազար դրամ ավելի գումար ստացել, հետո գումարում իրար եւ վերնագիր ստանում՝ դոլարի վերածելով, չգիտես ինչու՝ մոռանում են այն ծախսերի, բենզինի, թղթի, գործուղումների, նույն ավտոմեքենաների, որը ԱԺ-ն վերադարձնում է բյուջե, որովհետեւ չի ծախսում եւ խնայում է, եւ, ի վերջո, դրա մասին գրեթե ոչ ոք չի խոսում»,- ասաց նա:

Վստահեցրեց, որ մեքենան իր համար միայն փոխադրամիջոց է, աշխատանքն ավելի արդյունավետ եւ արագ անելու հնարավորություն:

«Ես ուրախ եմ, որ մենք սա ենք քննարկում, չենք քննարկում, որ Ալեն Սիմոնյանը ինչ-որ շենքում 50 տոկոս փայ ունի, չենք քննարկում, որ Սիմոնյանի տղան ինչ-որ մեկին գցել է մեքենայի տակ եւ չի պատժվել: Դուք հասկանո՞ւմ եք՝ մեր օրվա մեջ այլեւս նման քննարկումներ չկան… Ալեն Սիմոնյանը մեքենան սխալ տեղ է կանգնեցրել. թող սա լինի նոր Հայաստանի ամենամեծ խնդիրը, եւ ես պատրաստ եմ նման Հայաստանում ապրել»,- ընդգծեց նա:

Անդրադառնալով արագաչափերի խնդրին եւ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե գործող իշխանությունները նախկինում քննադատում էին դրանք, իսկ հիմա չեն հրաժարվում դրանցից՝ Ալեն Սիմոնյանն ասաց, որ տարբերությունը այն է, որ նախկինում դրանք բիզնես են եղել, հիմա՝ կարգուկանոնը պահելու միջոց:

«Լրագրողը կարող է զբաղվել լրագրությամբ, եւ լրագրող կարող է լինել, որը զբաղվում է բիզնեսով: Նրանք երկուսն էլ իբր լրագրող են, բայց հարգանքի արժանի է այն լրագրողը, որը իր մասնագիտւթյունն է ներկայացնում, այլ ոչ թե բզինեսմեն է: Նույնը վերաբերում է տեսախցիկներին, որ այսօր նրանք մարդուն շորթելու պայման չեն»,- հավելեց փոխնախագահը:

Անդրադառնալով կորոնավիրուսի հետ կապված ԱԺ քննիչ հանձնաժողովին՝ Սիմոնյանն ասաց. «Դե, պետք է քննենք, նախեւառաջ հասկանանք՝ որ քաղաքական ուժն է փորձում ու փորձել համաճարակը օգտագործել՝ իր քաղաքական շահերը առաջ տանելու համար: Պետք է քննենք ու հասկանանք՝ էդ որ պատգամավորներն են ու նրանց մերձ օգնականները եւ այլ անձինք, որոնք տարածում են, որ կորոնավիրուս չկա իրականում: Ովքեր ուզում են հնարավորինս բարձր լինի թիվը, որ քննադատելու բան ունենան»: