Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն՝ բացատրություն տալու։

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը հուլիսի 30-ին հրապարակել էր ԱԱԾ ծանուցման թերթիկի լուսանկարը, որտեղ նշված էր, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրասվում են նյութեր ՀՀ «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 16-րդ հոդվածների պահանջներիի խախտմամբ ՀՀ ԱԱԾ-ում նշանակում կատարելու վերաբերյալ։

«Նախապատրաստվող նյութերի անհրաժետություններից ելնելով՝ Դուք հրավիրվում եք բացատրություն տալու ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Ցանկության դեպքում կարող եք ներկայանա փաստաբանի հետ»,- նշված է Վանեցյանին ուղարկված ծանուցման մեջ։

Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն, այժմ «Հայրենիք» կուսակցության հիմնադիր Արթուր Վանեցյանի քիչ առաջ դուրս եկավ ԱԱԾ շենքից:

Հիշեցնենք՝ երեկ նա ԱԱԾ էր հրավիրվել ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախապատրաստվող նյութերի շրջանակում բացատրություն տալու. նյութերը, ըստ նրան ուղարկված ծանուցման, վերաբերում են «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի պահանջների խախտմամբ ինչ-որ մի անձի ԱԱԾ-ում պաշտոնի նշանակելուն: Նշենք, որ օրենքի այդ հոդվածը սահմանում է ազգային անվտանգության մարմինների պարտականությունները:

Լրագրողների հետ ճեպազրույցում Արթուր Վանեցյանն ասաց, որ դեռ չկա հարուցված գործ, եւ ինքը որեւէ կարգավիճակ չունի. «Ինձ հրավիրվել էին անհեթեթ նյութերի նախապատրաստման փուլում բացատրություն տալու, եւ ես ուզում եմ նշել, որ որեւէ պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը՝ այցելել եմ եւ հրաժարվել եմ բացատրություն տալ»:

Արթուր Վանեցյանը պատմեց, որ 2018 թվականին պաշտոնի է վերականգնվել ԱԱԾ նախկին աշխատակիցներից մեկը, որն, ըստ ԱԱԾ մեկնաբանության, իրավունք չուներ այդ պաշտոնին վերականգնվելու, ինչին Վանեցյանը համաձայն չէ. «Բայց երեւի օրենքի ընթերցման եւ հասկանալու հետ կապված խնդիրներ ունեն ոչ թե ԱԱԾ աշխատակիցները, քննիչները, այլ ՀՀ քաղաքական ղեկավարությունը, ինչպես նաեւ ԱԱԾ գործող տնօրենը, որովհետեւ եթե օրենքը կարդային հստակ եւ մինչեւ վերջ, կհասկանային, որ որեւէ խախտում տեղի չի ունեցել»: Վանեցյանի կարծիքով՝ այս գործն իրականում ոչնչի մասին է, շինծու է եւ հետապնդում է քաղաքական նպատակներ. «Վերջին ութ ամիսների ընթացքում իշխանությունները փորձում են ամեն կերպ իմ նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ ինչպես իր հասցեին հնչած նախկին մեղադրանքները, այնպես էլ սա հօդս է ցնդելու:

Վանեցյանը հերթական անգամ հերքեց, որ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանի հետ, բայց չբացառեց, որ առաջիկայում կլինի հանդիպում բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ:

Հարցին՝ ա՞յն Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի, որոնց Վանեցյանը իր ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում մեղադրում էր կոռուպցիայի, երկիրը թալանելու մեջ, Վանեցյանը պատասխանեց. «Գիտեք՝ այդ հարցը տեղին չէ, քաղաքական գործընթացներըենթադրում են հանդիպումներ բոլոր ուժերի եւ քաղաքական գործունեություն ծավալով բոլոր անձանց հետ»:

Մյուս հարցին՝ ժողովուրդը կկարողանա՞ ընդդիմության շուրջը համախմբվել եւ երկրորդ անգամ իշխանություն փոխել, ինչպես իր վերջին հարցազրույցում ասում էր Ռոբերտ Քոչարյանը, Վանեցյանը պատասխանեց. «Միանշանակ, ես համոզված եմ, որ առաջիկայում լինելու են քաղաքական ակտիվ գործընթացներ, որոնց ժամանակ մենք տեսնելու ենք այն զարգացումները, որ կլինեն: Իրականում երկիրը գտնվում է շատ բարդ իրավիճակում, ծանրագույն վիճակում, իշխանությունները ձախողելեն բոլոր ուղղություններով իրենց կատարած աշխատանքները. մենք կանգնած ենք առողջապահական, տնտեսական ճգնաժամի առջեւ, եւ մնացած խնդիրները կարգավորելու փոխարեն իշխանությունները զբաղված են իրենց ընդդիմադիրներին լռեցնելու մեջ»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանի փաստաբան Լուսինե Սահակյանն էլ ասաց. «Սա ես համարում եմ ծաղր օրենքի նկատմամբ, կա օրենք, ըստ որի՝ սահմանային ժամկետը ԱԱԾ ծառայողի մինչեւ 50 տարի է, սակայն իրավունք ունեն մինչեւ 5 տարի ժամկետով դա երկարացնել, ինչը տվյալ դեպքում արվել է, այստեղ խոսքը ընդամենը 1 տարվա մասին է, եւ անձը վերականգնվել է աշխատանքի օրենքի պահպանմամբ»:

Լուսինե Սահակյանի խոսքով՝ հարցը այն չէ՝ նրանք կարդացել են օրենքը թե ոչ, խախտում եղել է թե ոչ, այլ այն է, որ քննարկում են քրեական գործ հարուցելու հարցը. «Ինձ համար շատ զարմանալի է այս հանգամանքը, որովհետեւ ՀՀ քրեական օրենսգրքում չկա նման նորմ, եթե նույնիսկ խախտում եղած լիներ, եւ անձը 60 տարեկանում վերականգնված լիներ, միեւնույն է, սա քրեական պատասխանատվություն առաջացնել չի կարող»: Ըստ Սահակյանի՝ Վանեցյանի դեմ որեւէ հիմք չկա, եւ հասել են նրան, որ նույնիսկ այսկերպ փորձում են մեղադրանք առաջադրել:

Հարցին՝ ի՞նչ աշխատակցի մասին է խոսքը՝ շարքային թե բարձրաստիճան պաշտոնյայի, Լուսինե Սահակյանը չպատասխանեց՝ ասելով, որ իրենց ներկայացված նյութերում այդ տվյալները չկային. «Համենայն դեպս,  խոսքը մի աշխատողի մասին է, ում ծառայության արդյունքում շատ լուրջ գումարներ են վերականգնվել»:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •