«Սիրելի՛ բարեկամներ, խնդրում եմ խուսափել ավելորդ հրապարակումներից և հետևել միայն պաշտոնական լրատվությանը»:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը՝ նշելով, որ ինչպես նշվել է պաշտոնական հաղորդագրության մեջ՝ բանակը լիարժեք տիրապետում է իրավիճակին, անհանգստանալու և խուճապի կարիք չկա։

«Ընթացիկ իրավիճակի վերաբերյալ կլինի պաշտոնական տեղեկատվություն։

Փառք ու պատիվ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻՆ և ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ:

Տավուշի մարզում քննարկվում են քաղաքացիական պաշտպանության հարցերը։ Այս մասին Lragir.am-ին ասաց Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ Նա նշեց, որ այս պահին շրջայց է կատարում Մովեսես գյուղում, զրուցում մարդկանց հետ։ «Միաժամանակ, համայնքապետերի ու գյուղապետերի հետ քննարկում ենք քաղպաշտպանության հետ կապված հարցեր։ Պատրաստվում ենք, որ եթե հանկարծ սրացումներ լինեն, մենք պատրաստ լինենք մեր պարտականությունները կատարելուն»,- նշեց Չոբանյանը։

Ըստ մարզպետի՝ բանակը վերահսկում է իրավիճակը սահմանին։ «Պարբերաբար դիրքային փոխհրաձգություններ կան, հուսով եմ, որ իրավիճակն ավելի չի խորանա»,- ասաց նա։

Ըստ Չոբանյանի՝ մարզում խուճապ չկա, բայց մարդիկ սթափ վարքագծով են, ինչպես միշտ։

Ինչ վերաբերում է վիրավորներին, Հայկ Չոբանյանն ասաց, որ  ադրբեջանական կողմի սանդրանքների հետևանքով երկու ոստիկան է վիրավորվել, իսկ որոշ զինծառայողներ ոչ թե վիրավորվել են, այլ քերծվածքներ են ստացել։

«Մենք ունենք երկու վիրավոր ոստիկան, կան նաև զինվորականներ քերծվածքներով։ Նրանցից երկու զինծառայողներին ես հանդիպել եմ հիվանդանոցում, քերծվածքներով էին»,- նշեց նա։

»,-գրել է մարզպետը: