«Ժամանակ» թերթը գրում է. «Իմ քայլը» խմբակցությունը կարող է հետ կանչել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին՝ համարելով, որ նա տարբեր սոցիալական խմբերի և փոքրամասնությունների նկատմամբ իր ունեցած կողմնակալ վարքագծով չի համապատասխանում այդ պաշտոնին:

Քանի որ այդ տեղը Դոնթի բանաձևով պատկանում է ԲՀԿ-ին, ԲՀԿ խմբակցությունը որոշել է Զոհրաբյանին հետ կանչելու դեպքում հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել Գևորգ Պետրոսյանի թեկնածությունը: Իսկ եթե Պետրոսյանի թեկնածությունն էլ ընդունելի չլինի «Իմ քայլի» համար, ԲՀԿ-ականները կարող են ընդհանրապես հրաժարվել բոլոր հանձնաժողովներում իրենց ունեցած պաշտոններից: Հրաժարականի դիմում կներկայացնի նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը»:
Spread the love
  •   
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •