«Մեր զիված ուժերը պաշտպանությունն իրականացնում է շատ վստահ, և վերջին հակաօդային ուժերի  գործողություններն այդ վստահությունը պետք է  փոխանցեն հասարակությանը, գործընթացները տեղափոխվել են տեղեկատվական և Ադրբեջանում՝ ներքին զարգացումների շրջանակ:

Մենք մեր զինված ուժերին պետք է աջակցենք այդ հարցում, որպեսզի խառնակչությունները բացառվեն:  Ես կարծում եմ, որ մեր զինված ուժերն ավելի կառավարելի և բարձր  մակարդակի վրա են հիմա,  համակարգի հզորություններն ավելացվել են, 2 օրվա ընթացքում  10 ԱԹՍ է խոցվել թշնամու կողմից, իսկ  մեր երկու զոհերը, ամենայն հավանականությամբ, եղել են կամիկաձեների օգտագործման արդյունքում»,- ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Մեր երկու զոհերը, ամենայն հավանականությամբ, եղել են «կամիկաձեների» օգտագործման հետեւանքով:

ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Դուք տեսաք, որ 2 օրվա ընթացքում 10 անօդաչու թռչող սարք եւ 1 իսրայելական արտադրության այն, ինչ խոցվեց։ Այնքան ցավալի էր արտադրողի եւ Ադրբեջանի համար, որովհետեւ մեծ գումարներ էին ծախսել»,- ասաց Քոչարյանը։ Նրա պնդմամբ՝ սա կառավարական համակարգի շնորհիվ է, որը պտտում է»,ասաց Քոչարյանը հավելելով, որ Զինված ուժերը վերահսկում է իրավիճակը շատ վստահ։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ Ադրբեջանը միշտ ցանկություն է ունեցել ստատուս քվոի փոփոխության հասցնելու։ Ավելի մանրամասն, Քոչարյանը մեկնաբանեց, որ դա արվել է շփման գծի տարբեր հատվածներում ինչ-որ փոփոխություններ ի շահ իրեն ունենալու։ Նրա համոզմամբ՝ Ապրիլյան պատերազմը նույնպես միտված էր այդ մտքի լուծմանը։

«Միշտ նման գործողություններում ինքը ակնկալիք ունի, որ որեւէ տեղ հաջողություն ունենա, հիմա 16-ին գնահատում է, որ ունեցավ հաջողություն։ Այնուամենայնիվ, այս անգամ իր գործողությունները նպատակին չհասան։ Դա ասում եմ այս պահի դրությամբ, բնականաբար, պետք է ամեն ինչ անենք, որ մեր հարաբերական փոքր հաջողությունը զարգացվեն մեր ամենօրյա բանակի աջակցությանը միտված գործողություններով»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ լրատվական դաշտը այս գործում նույնպես ունի կարեւոր առաքելություն։

Նա նաեւ շեշտեց, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները նպաստել են բանակի կառավարելիության մակարդակի բարձրացմանը եւ ուզենք, թե չուզենք՝ դա փաստ է։ Ով չի ուզում դա տեսնել, պատգամավորի պնդմամբ, չի ուզում հավատալ Հայաստանի ապագային։ Այն, որ նախկին իշխանությունները այս դեպքերի համար քննադատում են ներկա իշխանություններին, Քոչարյանի համոզմամբ, փաստում է այն մասին, որ նրանք պարզապես չեն ուզում ակնհայտ իրողությունների հետ հաշվի նստել։ Իսկ այդ իրողությունը, պաատգամավորի փոխանցմամբ, հետեւյալն է․«Ի տարբերություն իրենց պաշտոնավարման տարիների պաշտպանության համակարգի, անվանգային համակարգի թուլությանը, այսօր ունենք առավելություննե, եւ այդ առավելություններով պետք է ոգեւորվել, ուրախանալ, որովհետեւ դա բոլորինն է, դա ՀՀ-ինն է։ Այստեղ ուրախանալ՝ թեկուզ հոգու խորքում, հակառակորդի ինչ-որ հաջողություններով, չի կարելի»։

Նա հիշեցրեց, երբ ընդդիմությունը լարված պահերին հայտարարում էր, որ դադարեցնում է իր ընդդիմադիր գործունեությունը, մինչեւ լարվածությունը կվերանա։ Իսկ այսօր պատկերը, նրա համոզմամբ, այդպիսին չէ։ «Մենք ապրելու ենք այս միջավայրում՝ խաղաղության ձգտելով»,- ասաց Քոչարյանը՝ նկատելով, սակայն, որ խաղաղությունը մեկ կողմի ցանկությամբ չի լինում։