Այսօր ՀՀ ԶՈւ-ն թույլ է տվել, որ ադրբեջանական զինված ուժերը դուրս բերեն իրենց զինծառայողների դիերը:  Այս մասին ադրբեջանական մամուլը հերթական կեղծիքն է տարածել այսօր, որը զավեշտի է հասնում:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ռազմական փորձագետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սա միակ տարածքը չէր, և նման տարածքներ էլի կան, որտեղ մնացելեն ադրբեջանական զինված ուժերի զինծառայողի դիակներ: Ադրբեջանական մամուլը այս մասով կեղծիքներ տարածեց, և առաջացավ զավեշտալի հակասություն:

Եթե այդ դիակներն իրենց տարածքում էին, ապա ինչու՞ էին մնացել այդքան ժամանակ, եթե իրենց տարածքում էին, ապա ինչպես էին մեր վերահսկողության տակ, և պետք էր մեր կողմից թույլտվություն կամ կրակի դադարեցում, որ դիերը հանվեն այդ տարածքից»,-ասաց Հովհաննիսյանը:

Իջևանում ընթացող ճեպազրույցի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձավ ադրբեջանական զինված ուժերի կորուստներին: Լրագրողի հարցին՝ հատուկ նշանակության ուժե՞րն են եղել տարածքում, Հովհաննիսյանն ասաց՝ այո:

«Իրենց լրատվամիջոցները ևս հաստատել են, որ կիրառվում է պայմանական «յաշմա» բրիգադը: Դա իրենց հատուկ նշանակության բրիգադներից մեկն է, որի բազայի վրա պատրաստվում են  Ադրբեջանի հատուկ նշանակության զորքերն ընդհանրապես:

Սա էլիտար ստորաբաժանում է և շատ տրամաբանական է, որ նախկին օրերին 3-րդ բանակային կորպուսի և սահմանապահ ծառայության զորքերն իրենց մարտական խնդիրները չկարողանալով լուծել, պետք է կիրառեին էլիտար ստորաբաժանումը՝ նախագահի բարձրագոչ հայտարարություններից հետո»,-ասաց ռազմական փորձագետ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի տեղակալ Արծրուն Հովհաննիսյանը:

Արդյո՞ք հայկական կողմը որոշակի պայմաններով է թույլ տվել, որպեսզի ադրբեջանական զինված ուժերը տարածքից հեռացնեն իրենց զինծառայողների դիերը: Սովորաբար միջազգային կոնֆլիկտներում նման զոհերը որոշակի արժեք են ներկայացնում:

Ճեպազրույցի ժամանակ նման հարց ուղղվեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանին:

«Չեմ կարող ասել, թե ինչ պայմաններով են թույլ տվել հանել դիերը, բայց  ես չեմ հիշում դեպք, որ հայկական բանակը, ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը ինչ-որ առուծախի առարկա դարձնի դիակները:

Դա մարդկայներեն սխալ է, և հայեցի չէ»,- ասաց Հովհաննիսյանը:

Spread the love
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •