Ազգային անվտանգության ռազմավարությունը պետք է լինի այն ամփոփ փաստաթուղթը, որի մեջ կան այն ելակետային դրույթները, որոնց վրա պետք է կառուցվի մեր անվտանգությունը:

Այս մասին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Դա շատ լուրջ փաստաթուղթ է, որը կազմվում է այսօր առկա մարտահրավերներին համապատասխան, մեր ուժերին ու ռեսուրսներին, մեր տեսլականին համապատասխան: Կարծում եմ՝ հնարավորին այնտեղ ամփոփված են բոլոր ռազմավարական թիրախները, որոնք պետք է լինեն: Եթե Բաքուն ոտնձգությունները շարունակի, այն մենք կավարտենք հաղթանակով»,- ասաց նա: