JIRAYR SEFILYAN

«Սասնա ծռեր» կուսակցության ղեկավար-անդամ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով Տավուշի մարզում՝ հայ ադրբեջանական սահմանին, հակառակորդի հրահրած սադրանքին:

«Սիրելի՛ հայրենակիցներ

Սահմանը նորից լարված է։

Հակառակորդը պարբերաբար հրետակոծում և գնդակոծում է մեր դիրքերը։

Հայկական բանակն անսասան է և չեզոքացնում է բոլոր հարվածները։

Պատրա՛ստ լինենք ազգովին համախմբվելու և հակառակորդին ջախջախելու։

Լինե՛նք զգոն և միասնական։

Մենք պատերազմ չենք ուզում, բայց եթե հակառակորդը պատերազմ սանձազերծի, ապա այն կավարտենք նրա տարածքում՝ պարտադրելով կապիտուլյացիա»,-գրել է Ժիրայր Սէֆիլյանը։