ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարծիքով, Եվրամիությունը ստեղծվել է ԱՄՆ-ը շահագործելու համար:

«Գոյություն ունի համաշխարհային մրցակցություն: ԱՄՆ-ն անհավատալի տնտեսական մրցակցության մեջ է գտնվում շատ երկրների հետ, ներառյալ ԵՄ երկրները: Եվրոպան երբեք մեզ լավ չի վերաբերվել: ԵՄ-ն ստեղծվել է Միացյալ Նահանգներից օգտվելու համար: Այն ստեղծվել է, և նրանք օգտագործում են Միացյալ Նահանգները: Ես գիտեմ դա, նրանք գիտեն, որ ես դա գիտեմ, բայց մյուս նախագահները դա չեն հասկացել»,-ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ: