facebook mobile
Մի շարք հայկական անուն-ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ՝ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը:
Գործակալությունը հիշեցնում է, որ սոցիալական ցանցերում էլփոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ, չսեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին, չհաղորդել անձնական ու այլ տվյալներ (մուտքանուն, գաղտնաբառ), սահմանային իրավիճակի վերաբերյալ տարածել միայն պաշտոնական հաղորդագրությունները։
Այս հղումով կարող եք ծանոթանալ ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին մանրամասներին: