axjik

Եթե վստահ չեք, որ ձեր զգացմունքներն իրական են, ապա կարդացեք, թե այդ մասին ինչ են ասում հոգեբանները։ Նրանք նշել են իրական սիրո նշանները։

1. Երբ դուք ի սրտե խոսում եք այն խնդիրների մասին, որոնք անհանգստացնում են ձեզ, ձեր զուգընկերը չի փորձում խորանալ խնդրի մեջ, այլ խորանում է ձեր աչքերի մեջ։

2. Երբ դուք խոսում եք ձեզ համար որևէ կարևոր թեմայից, ապա գոնե մեկ պարզաբանող հարց եք ստանում ձեր երկրորդ կեսից։ Նման հարցերը ստիպում են ավելի լավ մտածել խնդրի մասին ու ճիշտ պատասխաններ ստանալ։

3. Ձեր ընտրյալը չի զանգահարում ձեզ ու խնդրում, որ դուք կամ ձեր բարեկամները լուծեք նրա խնդիրները։ Այն մարդը, որն իրոք սիրում է, փորձում է հեռու պահել իր երկրորդ կեսին բոլոր խնդիրներից։

4. Երբ նրանից խորհուրդ եք հարցնում, նա թողնում է այն ամենն, ինչով զբաղվում էր ու փորձում է օգտակար խորհուրդ տալ։ Ձեր խնդիրները՝ նրա խնդիրներն են։ Եթե նա իրոք սիրում է ձեզ, ապա ամեն կերպ կփորձի օգնել։

5. Դուք հասկանում եք, որ երջանիկ եք, քանի որ այդ մարդը կա ձեր կյանքում։

6. Երբեմն նրա խոսքերը ցավեցնում են ձեզ։ Այն մարդը, ում համար դուք մեծ նշանակություն ունեք, կփորձի այնպես անել, որ հնարավորինս խուսափեք վեճերից։