Լատվիայի էլեկտրոնային լրատվամիջոցների ազգային խորհուրդը որոշում է կայացրել RT-ի յոթ հեռուստաալիքների հեռարձակումն արգելելու մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ինչպես պարզաբանել է գերատեսչության մամուլի ծառայությունը, դա ԵՄ Խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների շրջանակում է:

Նշվում է, որ երկրի իշխանությունների կարծիքով, այդ ալիքները ռուսական քարոզչության առավել ազդեցիկ խոսափողն են Արևմուտքում:

Խոսքը RT, RT HD, RT Arabic, RT Spanish, RT Documentary HD, RT Documentary, RT TV հեռուստաալիքների մասին է: