Surik Khachatryan

«Ժամանակ» թերթը գրում է. «Հուլիսի 13-ին ՀՀ դատախազության կոլեգիայի հետ խորհրդակցելով՝ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում նշանակել է Արմեն Աֆանդյանին։

Աֆանդյանը, հիշեցնենք, նախկինում ևս զբաղեցրել է մի շարք այլ բարձր պաշտոններ։ Եղել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը: 2019թ. սեպտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի պաշտոնում:

Սակայն Աֆանդյանը հանրության հիշողության մեջ մնացել է Սյունիքի մարզի դատախազի պաշտոնավարման ժամանակահատվածով, երբ հաջողությամբ կոծկվեց Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ Լիսկայի կողմից Ավետիք Բուդաղյանի սպանության դեպքը, իսկ մարզպետն ու իր հարազատները մնացին անպատիժ»։