Ծնողներս հաղթահարեցին այս տարվա չարիքը կորոնավիրուսը, երկուսն էլ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել եւ ինքնամեկուսացման մեջ են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը։

«Ծնողներս հաղթահարեցին այս տարվա չարիքը կորոնավիրուսը, երկուսն էլ արդեն հիվանդանոցից դուրս են գրվել եւ ինքնամեկուսացման մեջ են։

Հաղթահարեցին մեր ՆՎԻՐՅԱԼ ՈՒ ՀՐԱՇՔՆԵՐ ԳՈՐԾՈՂ ԲԺԻՇԿՆԵՐԻ շնորհիվ, ճիշտ եւ թիրախային բուժման շնորհիվ, մինչդեռ իրենց բուժվելն անհավանական էր թվում, քանի որ երկուսն էլ ունեին քրոնիկ բազմաթիվ հիվանդություններ, հայրս երեք ինսուլտ տարած, շաքարային դիաբետով, սրտանոթային խնդիրներով, մայրս վահանաձեւ գեղձի լուրջ խնդրով, բայց ժամանակին եւ ճիշտ բուժում սկսելու արդյունքում այսօր բուժված են, անգամ ռեանիմացիայում լինելու անհրաժեշտություն չի առաջացել։

Նվիրվածության եւ գերպրոֆեսիոնալիզմի, ուշադրության ու հոգատարության անսպառ չափաբաժինը, որ ստացել ու տեսել են Այրվածքաբանության ազգային կենտրոնում եւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում, անխտիր ԲՈԼՈՐ հիվանդների նկատմամբ, թերեւս երբեւէ չէին տեսել եւ արձանագրել, չնայած նախկինում հիվանդանոցներում լինելու տհաճ առիթներ շատ ենք ունեցել։

Այս ծանր օրերին, անհնար է պատկերացնել բժիշկների եւ ողջ բուժանձնակազմի աշխատանքի ծավալն ու լարվածությունը, վտանգավորության եւ անձնազոհության չափը, բայց այս իրավիճակում անգամ ոչ միայն պրոֆեսիոնալ են աշխատում, այլ նաեւ չեն դադարում լինել հոգատար ու ջերմ։

Չգիտեմ անգամ ինչպես երախտագիտությունս հայտնել բոլոր բժիշկներին ու այս բարդ շրջանում հիվանդանոցների կառավարումն իրականացնող ողջ անձնակազմին, այս օրերի հերոսներին, թեկուզ ոչ բոլորին, բայց պետք է ճանաչենք անուններով, մենք ողջ ընտանիքով երախտապարտ ենք եւ խոնարհվում ենք Ձեր առաջ.

❗️ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Gevorg Simonyan , բուժող բժիշկ, ԲԳԹ Լուսինե Եղիազարյան Միքայելի (բոլորի համար սիրելի եւ գերհոգատար, գերպրոֆեսիոնալ բժշկուհի Միխայելովնա)։

❗️ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ տնօրեն Arman Hovakimyan , փոխտնօրեն Petros Manukyan , բուժող բժիշկ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ, բացառիկ պրոֆեսիոնալ Khachik Petrosyan եւ մշտապես հասանող եւ աջակցող Tsovinar Khachatryan։

Շնորհակալ ենք նաեւ բոլոր բուժքույրերին, կամավորներին, ի դեպ մայրս պատմում է, որ մի հրաշք բուժքույր կամավոր Լուսինեն, հիվանդներին օգնելու ընթացքում
վարակվել է, մահից հազիվ է փրկվել, բայց բուժվելուց հետո նորից վերադարձել է, որ շարունակի կռիվն ու ծառայությունը, այս անձնազոհությունը դժվար է պատկերացնել, հատկապես այն իրավիճակում, երբ մեզնից շատերը չեն ուզում անգամ իրենց նեղություն տալ եւ դիմակ կրել…

Երախտապարտ ենք եւ խոնարհվում ենք այսօր առաջնագծում բոլորի կյանքի համար կռիվ տվող բուժաշխատողների առաջ, մենք Ձեզ ենք պարտական մեր հարազատների, մեր ծնողների ու մեր կյանքի համար։

Ashot Sargsyan ջան, շնորհակալ եմ շատ համավարակի այս ամիսների ընթացքում բոլորի ահազանգերին րոպեների ընթացքում արձագանքելու եւ խնդիրները շատ արագ լուծելու համար, քեզ անսպառ համբերություն եւ ՀԱՂԹԱՆԱԿ ԲՈԼՈՐԻՍ։

#դիրԴիմակ

#ՓրկիրԿյանքեր»,֊ գրել է Աբրահամյանը։