Arcrun Hovhannisyan

Հակառակորդը միայն մարդկային կորուստներ չի կրել։ Թանկարժեք թռչնակ էլ կորցրեցին՝ ԱԹՍ։ Այս մասին հայտնում է ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հակառակորդը հաստատված տեղեկություններով ունի 3, իսկ ավելի հավանական է ավելի շատ զոհեր։

Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է, որ ՀՀ ԶՈւ-երը իրենց խնդիրը ուղղակի փայլուն են կատարում։ Իր մեկ այլ անդրադարձում Հովհաննիսյանը նշել է, որ հակառակորդը ոչ մի քայլի, ոչ մի մմ կալիբրի առավելություն չունի հայկական բանակի նկատմամբ։ «Սպասենք պաշտոնական լրահոսին»,-գրել է նա։

Նա նաև կոչ է արել չհավատալ ՀՀ ԶՈւ-երի մարդկային և այլ կորուստների մասին տեղեկություններին, քանի որ դրանք ապատեղեկատվություն են։

Երևում է այս ներքաղաքական իրավիճակում շատ ցավոտ են տանում իրենց կորուստները ադրբեջանական ԶՈւ-երի ղեկավարությունը։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ խոսքը Դիրքային կորուստների մասին է, մարդկայինի վրա հաստատ թքած ունեն։

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը խոսում է նոր բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին, իսկ ադրբեջանցի օգտատերերը երկու դիրքի կորստի և 17 հոգու մահվան մասին։