Arcrun Hovhannisyan

Այսօր հակառակորդի մարտական անօդաչուի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ Արամայիս Հովակիմյանը։

Տեղեկությունը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:

ՀՀ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ինչպես ավելի վաղ հայտնել էր պաշտպանության նախարարությունը` հակառակորդի հարվածից վիրավորվել է Չինարի գյուղի 48-ամյա բնակիչ Արամայիս Հովակիմյանը: Պացիենտի մոտ առկա է մարմնի մակերեսի մոտ 10% այրվածք, բազմաբեկոր վնասվածք ազդրոսկրի հատվածում: Վերջինիս վիճակը բժիշկները նախնական գնահատում են կայուն ծանր: Հետագա վիճակի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեղեկացնեմ նաև, որ ամեն ինչ արվում է տարածաշրջանում բուժօգնությունը պատշաճ կազմակերպելու համար. հիվանդանոցներն իրավիճակով պայմանավորված համալրվել են բժշկական կադրերով ու անհրաժեշտ պարագաներով»:

Ադրբեջանը, նորից խախտելով մարտական գործողությունների և կրակի դադարեցման պայմանավորվածությունը, կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ, այդ թվում՝ նաև բնակավայրերի ուղղությամբ։

Զգուշացնում ենք, որ ադրբեջանական զինված ուժերի առավոտյան դիակների թիվը կարող է խիստ ավելանալ։