Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կառավարության արտահերթ նիստում ներկայացրեց Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը։

«Երեկ 12-ն անց կես մեր դիրքերից մեկին մոտենում է ՈւԱԶ ավտոմեքենա։ Զինծառայողները դուրս են գալիս մեքենայի և շարժվում են դեպի մեր դիրքեր։ Դա կարևոր է, որ բոլորն իմանան՝ դիրքը գտնվում է ՀՀ տարածքում, ՀՀ սահմանի վրա։ Քանի որ շարժն անսպասելի էր մեր զինծառայողների համար, զինծառայողները վերադասին զեկուցելիս՝ ստանում են հրահանգ՝ հաշվի առնելով հնարավոր ադրբեջանական զինծառայողների մոլորվածությունը կամ օպերատիվ իրավիճակին չտիրապետելու պատճառը և կոչ են անում լքել տարածքը։ Թողնելով ավտոմեքենան՝ Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքեր։ Դրանից հետո սկսվում է 82 մմ-ոց ականանետերով հրետնակակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական ուժերի շարժը դեպի այդ դիրք, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով; Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է։ Մինչ այժմ նույն սեցնեարով տարբեր տրամաչափի հրետանու օգտագործմամբ պարբերաբար՝ 15, 25 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկվում է։ Դադարը եղել է գիշերը 3 անց կեսից մինչև 5 անց կես։ Բոլոր հրետակոծությունները թիրախավորվում են, դիպուկահար կրակով լռեցվում են, որի արդյունքում հակառակորդն ունի բավական զգալի կորուստներ։ Մեր զինված ուժերը շարունակում են սահմանի պահպանությունը։ Օպերատրիվ իրավիճակն ամբողջովին վերհսկվում է և կառավարելի է»,- ասաց Տոնոյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցրեց՝ հնարավո՞ր է այդ մեքենան են ուզել վերադարձնել, դրա համար են այդ գործողությունը սկսել։ «Եթե այդպիսի ցանկություն լիներ, երևի ինչ-որ ձևաչափով կապի դուրս կգային և չկրակելու պայմանավորվածություն ձեռք կբերվեր, որպեսզի մեքենան վերադարձվեր։ Անմիջապես սկսվել է հրետակոծություն»,- պատասխանեց նախարարը։