mis

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները նվազել են:

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները 5.1 տոկոսով նվազել են: Նույն պատկերն է նաև խոզի և ոչխարի մսի դեպքում. այս տարվա հունվար-մայիսին խոզի մսի արտադրության ծավալները պակասել են 4.8 տոկոսով, իսկ ոչխարինը՝ 4.7 տոկոսով:

Փոխարենը՝ ավելացել են թռչնամսի արտադրության ծավալները 11.5 տոկոսով:

Ստացվում է, որ կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում ոլորտը, հակառակը՝ մսամթերքի արտադրության ծավալները նվազում են: Միաժամանակ նշենք, որ անկում արձանագրվել է նաև երշիկեղենի արտադրության ոլորտում 10.1 տոկոսի չափով:

Միևնույն ժամանակ նկատենք, որ Հայաստանում ավելացել է գլխաքանակը: Եվ եթե 2017 թվականին խոշոր եղջերավոր կենդանիների գլխաքանակը կազմել է 655 հազար 800, 2018-ին այն դարձել է 590 հազար 600, 2019-ին՝ 571 հազար 861, իսկ 2020-ին՝ 579 հազար 256: Սակայն, մյուս կողմից, պակասել են տավարի, խոզի և ոչխարի մսի արտադրության ծավալները»: