Arcrun Hovhannisyan

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«Հայկական ԶՈւ-երը արդեն կահավորում են զբաղեցրած-բարելավված նոր դիրքերը💪»։

Հարգելիներս Ադրբեջանը դեռ կապիտուլյացիա չի ստորագրել, ինչքան էլ որ դաժան կորուստներ են կրում, պարտվում են միևնույնն է զենքեր ունեն և կարողանում են կրակել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ հայկական կողմը հաստատ ավելին է անում, քան իրենք։

«Խնդրում եմ իրենց կրակելու մասին լուրերը մի տարածեք»,-գրել է Հովհաննիսյանը:

«Ադրբեջանում էլի զոհեր կան, հաստատ»: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին հայտնել է ռազմական փորձագետ, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին կեսօրից հետո, երբ, Հայաստանի պաշտպանության նախարարության վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈՒԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանը հայտնել է իր 4 զինծառայողի զոհվելու, ևս՝ առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայկական կողմից, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, զոհվածներ չկան, թեթև մարմնական վնասվածքներ է ստացել երեք զինծառայող և սահմանին ծառայություն իրականացնող երկու ոստիկան: