ԳԹԿ հասարակայնության հետ կապերի պատասխանատու Խաչանուշ Գրիգորյանը ներկայացրել է հուլիսի 2-ին դիմորդների հանձնած օտար լեզուների քննության գնահատականները:

«Դրանք փակցվել են քննական կենտրոններում, ուղարկվել դիմորդների էլեկտրոնային հասցեներին, նաև հրապարակվել dimord.am-ում, որ երեխան ինքն իր գաղտնաբառով մտնի ու տեսնի՝ միայն իր գնահատականը: Ներկայացնում եմ ըստ լեզուների ամփոփ արդյունքները՝ առայժմ նախնական (նկատի ունենանք, որ բողոքարկման արդյունքում բացառված չէ որոշ գնահատականների վերանայումը)»,-նշել է նա:

Այսպիսով՝ անգլերենից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 7,5 տոկոսը, իսկ 29,6 տոկոսը հավաքել է 18-20 միավոր: Ռուսերենից դրական միավորի շեմը չեն հաղթահարել 14,8 տոկոսը, իսկ 18-20 միավոր հավաքածների թիվը 10.1% է կազմել:

Ներկայացնում ենք ցանկը ամբողջությամբ:

Անգլերեն

Քննության մասնակիցների թիվը՝ 1773 (1812 հայտագրված), միջին միավորը՝ 14.65

Դրական միավորի շեմը չհաղթահարածների թիվը՝ 133 (մասնակիցների 7.5%-ը)

18-20 միավոր հավաքածների թիվը՝ 524 (մասնակիցների 29.6%-ը)

Ռուսաց լեզու

Քննության մասնակիցների թիվը՝ 169 (171 հայտագրված)