anodachu

Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը Facebook-ի իր էջում գրառում է արել հայ զինվորականների կողմից ադրբեջանական Elbit Hermes 900 անօդաչուն խոցելու վերաբերյալ:

«Լրատվամիջոցներում տեղեկատվություն է հայտնվել, որ հայկական զինված ուժերը խոցել են իսրայելական արտադրության գերժամանակակից և շատ թանկարժեք (մինչև 30 միլիոն դոլար) Elbit Hermes 900 անօդաչուն: Սա լուրջ սարք է, որը կարող է ավելի քան 30 ժամ մնալ օդում, և սա հարվածային անօդաչու չէ: Այս սարքը զբաղվում է հետախուզմամբ, ռադիոկապի ընդհատմամբ, խափանումներ ստեղծելով հակառակորդի ավիացիայի և ցամաքային ուժերի համար: Սրանք արտադրվում են 2009թ.-ից և ընդգրկված են տասնյակ երկրների սպառազինության մեջ ու լավագույն արդյունք են ապահովել: Ադրբեջանը մոտ 10-ից 15 այսպիսի սարք ունի: Հիմա մեկով պակասեց:

Նման սարքեր մշտապես օգտագործվում են Սիրիայի, Իրաքի, Լիբանանի, Սուդանի, Աֆղանստանի ռազմական գործողություններում: Այս անօդաչուները վերահսկում են նաև ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանը՝ հետևելով թմրակարտելների գործողություններին, իսկ Կոլումբիայում և Բրազիլիայում դրանք վաղուց են օգտագործվում գրոհայինների և թմրավաճառների դեմ պայքարի համար: Բայց սա առաջին դեպքն է, որ նման մակարդակի սարքը ոչնչացվում է:

Այնպես որ՝ հայ զինվորականները կեցցեն: Տղեք, ապրեք դուք»,- գրել է Լապշինը: