Seyran Ohanyan

ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին, որոնք որ սադրանք են կազմակերպել, Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«ՀԱՊԿ-ում կոնսեսնսուսի հասնելը միշտ էլ դժվար է եղել, որովհետև տարբեր երկրներ տարբեր հարաբերություններ ունեն նաև Ադրբեջանի հետ, բայց գտնում եմ, որ ՀԱՊԿ-ը պետք է իր մեջ ուժ գտնի և դատապարտի Ադրբեջանին, որոնք որ սադրանք են կազմակերպել: Ռազմական օգնություն խնդրելու համար ընթացակարգեր գոյություն ունեն. պետության ղեկավարությունն Անվտանգության խորհրդի անցկացնելուց, կառավարության նիստ անցկացնելուց հետո կարող է դիմել, բայց այն իրավիճակը չէ, ՀԱՊԿ-ին մենք կարող ենք դիմել, եթե ավելի լայնամասշտաբ, ավելի տարածաշրջանային ընդհարում լինի»:

Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, Տավուշում ադրբեջանական ագրեսիան համարում է սադրանք. «Ադրբեջանը գնալով ուժեղացնում է ճնշումը։ Դեռ շատ լուրջ չէ, բայց ապագայի համար շատ վտանգավոր է․․․ ադրբեջանցիները թե՛ իրենց լսարանի համար են հող նախապատրաստում, թե՛ միջազգային հանրության, որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել»։ Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ն պետք է անհապաղ արձագանքի ադրբեջանական ագրեսիային։