ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջու գրել է.

Այսօր ԲՀԿ-ական մի պատգամավոր՝ Վահե Էնֆիաջյանը՝ քաղաքական դաշտում ավելի հայտնի որպես 400 ֆեյքերի տիրակալ, նեղված յուր տիրակալ Ծառուկյանի վերաբերյալ դիտարկումներիցս, անրադարձել է իմ գործունեությանը՝ «բացահայտելով», որ մինչ պատգամավոր դառնալս աշխատել եմ «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում։ Ի դեպ՝ սա դժվար չէր բացահայտել, քանի որ թե՛ նախընտրական բուկլետում, թե՛ ԱԺ կենսագրությունումս բաց և հասանելի ներկայացված է մեր քաղաքացիներին։

Ֆեյքատերի գրառումով ի թիվս այլ հարթակների կիսվել էր նաև tert.am-ը, որի համասեփականատերերից մեկը հեղափոխությունից անմիջապես հետո դարձել էր միշիկամերձ ՀՀԿ նախկին պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյանը։ Սույն անձը հենց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ում աշխատել է շուրջ 3 տարի։ Սա չեմ նշում որպես լավ կամ վատ երևույթ, այլ զուտ հիշեցում մանիպուլյացիայի և ստի գեներացման մեխանիզմների մասին։ Ես, ի տարբերություն այս մարդկանց, չեմ խմբագրում և չեմ խմբագրելու իմ կենսագրությունը, որով իրավամբ հպարտանում եմ։ Շատ ավելի պատվաբեր է աշխատել անկախ հիմնադրամում,քան մի քան կոռուպցիայի և ընտրակեղծարարության կուսակցության մաս լինելը։