hretani zenq

Հանուն հայ զինվորի ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«ՀՀ ԶՈւ-երը դեռ երեկ խոցել են ադրբեջանական կողմի բնակավայրերում տեղակայված զինտեխնիկան, հատկանշական է 3 փաստ.

1) Զինտեխնիկաները բնակավայրի մեջ են

2) հայկական անօդաչուն նկարահանումը իրականացրել է իրենց իսկ տարածքում

3) ՀՀ ԶՈւ-երը կետային հստակ խոցում են իրականացրել»։

Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանը հրետանային մարտկոցներով շրջապատել է սեփական բնակչությանը և թիրախավորել նրանց։