Հորդորում ենք բացառել կամավորական առանձին խմբերով Տավուշ մեկնելը և ավտոերթեր չկազմակերպել դեպի Տավուշ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ, այս օրերին Տավուշում բացված միասնական տեղեկատվական կենտրոնի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը:

Նա հավելել է, որ այս պահին նման ակցիաները կարող են խանգարել ԶՈւ-երի և տեղական ինքակառավարման մարմինների բնականոն գործունեությանը։