dzerbakalutyun

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները ձերբակալել են երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևին (1992-1993) Հայաստանի հետ սահմանային վիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու կասկածանքով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

ՊԱԾ և Ադրբեջանի դատախազության համատեղ հայտարարությունում նշվում է, որ Ղազիևը սոցցանցերում հայտարարություններ է արել պետության դեմ և ապատեղեկատվություն տարածել Ադրբեջանի և Հայաստանի սահմանային իրավիճակի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ղազիևը հայտարարել էր, որ հուլիսի 12-13-ի բախումների ժամանակ ադրբեջանական կողմը 12 զինծառայող է կորցրել։