Համացանցում ակտիվորեն տարածվում են լուսանկարներ, որոնցում հավանաբար հայկական զինված ուժերի կողմից վերջին օրերին գրավված ադրբեջանական դիրքն է:

ԱԺ պատգամավորներից Սիփան Փաշինյանը, օրինակ, այդ լուսանկարներից մեկը տարածելով գրել է՝ Ղարա դաշ:

Արուսյակ Ջուլհակյանն էլ նույն լուսանկարը ներկայացրել է Սեւ սար գրառմամբ:

Ղարա դաշը կամ Սեւ սարը Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղդամ գյուղի շրջակայքում գտնվող բարձունքն է: