HYD Serzh

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՅԴ հայաստանյան կառույցի ներկայացուցիչները տարբեր միջավայրերում բողոքում են, որ իրենց վրա լուրջ ճնշում կա, մասնավորապես սփյուռքի դաշնակցական կառույցներից:

ՀՅԴ Հայաստանի կառույցը ընդդիմադիր դիրքորոշում ունի գործող իշխանության նկատմամբ, մինչդեռ սփյուռքի կառույցները համարում են, որ կուսակցությունը պետք է պաշտպանի հեղափոխությունը և նրա ձեռքբերումները: Եվ քանի որ հայաստանյան ընկերների ֆինանսավորումը դրսից է, նրանք պարտադրված են ի գիտություն ընդունել սփյուռքից եկող ազդակները»: