mis

«Ժամանակ» թերթը գրում է. «Սննդի անվտանգության տեսչությունը սկսել է տուգանել այն տնտեսվարողներին, որոնք ոչ սպանդանոցային միս են վաճառում:

Սակայն տեսչությունը չի գնում զանգվածային տուգանքների ճանապարհով, որը կարող է դժգոհության ալիք առաջացնել:

Առայժմ դիմում են ավելի մեղմ տարբերակի՝ տուգանում են հատուկենտ տնտեսվարողների, որպեսզի մյուսները զգուշանան և շարժվեն օրենքով նախատեսված նորմերով»: