MIED dat

Մարդու իրավունքների եվրոպական դատարանն հուլիսի 8-ին որոշում է կայացրել մերժել ՀՀ Սահմանադրական դատարանի 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները, ի թիվս այլնի, պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։

Դատարանը որոշել Է մերժել հայցը, պատճառաբանությամբ՝ որ այն Դատարանի կանոնակարգի 39-րդ դրույթի կիրառման դաշտում չէ, քանի որ այն չի ենթադրում լուրջ և անուղղելի վնասների ռիսկ՝ համաձայն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի: