Uxatir

Մոլդովայում հատուկ գործողության ընթացքում հայտնաբերվել է անօրինականորեն աշխատող մինի-գործարան, որն ուղղաթիռներ է թողարկում անօրինական մատակարարումների համար: Այս մասին հունիսի 30-ին հայտնել է Մոլդովայի գլխավոր դատախազությունը:

«Դնեստրի ափի Անվտանգության գոտում, Քիշնևից 50 կիլոմետր հեռավորությամբ, գործել է ուղղաթիռների ընդհատակյա գործարան: Այնտեղ անցկացվել է ուղղաթիռների հավաքում, որոնք Կա-26-ի վերափոխակված տարբերակն են: Ուղղաթիռներն անօրինական ճանապարհով արտահանվել են ԱՊՀ-ի երկրների շուկա:

Ուղղաթիռների արտադրությունում աշխատողների մեծ մասը Մերձդնեստրի բնակիչներ են»,- ասվում է հաղորդագրության մեջ: Խուզարկությունների ընթացքում գտել են պատրաստության տարբեր փուլերում գտնվող ավելի քան 10 ուղղաթիռ:

«Դրանք չեն ունեցել ծագման փաստաթղթեր, ընդ որում մի մասն ակնհայտ ձեռքի արտադրության է»,- ճշտել են գերատեսչությունում: Հարուցվել է քրեական գործ թռչող ապարատների մաքսանենգության պատրաստման մասին. այդ հոդվածով պատիժը նախատեսում է մինչև տասը տարվա ազատազրկում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: