«Հայտնի» բժիշկներից մեկը լուսանկարներ է տարածել՝ իբր առողջապահության նախարարը ասուլիսից 3 րոպե հետո քրտնում է և դա փորձում է վերագրել դիմակի առկայությանը:

Նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը պարզաբանում է՝ ինչ է կատարվել իրականում:

«Նախարարը գնացել է ոտքով, 30 րոպեից ավելի քայլել է և միանգամից նստել ասուլիսի:

Տարածած լուսանկարներում պարզ երևում է, որ Արսեն Թորոսյանն առհասարակ դիմակին չի դիպչում:

Հ. Գ. Կեղծիք տարածելով լայքեր հավաքելը՝ որոշ շրջանակների համար դարձել է «հաճելի» զբաղմունք»,- գրել է խոսնակը: