Մոսկվայում ակցիա է անցկացվել ընդդեմ Ռուսաստանի Սահմանադրության փոփոխությունների: Ակտիվիստներին հավաքվելու կոչ է արել «Ոչ» շարժման համակարգող Անդրեյ Պիվովարովը: Նա իր կոչը հրապարակել է իր Telegramm-ում:

Խամովնիկի շրջանի քաղաքային պատգամավոր Իլյա Ազարը իր բլոգում հայտարարել է, որ Պուշկինի հրապարակ գնալու մտադրություն ունի: Համաձայն BBC-ի ռուսական ծառայության թղթակից Իլյա Բարաբանովի, արդեն մոտավորապես ժամը չորսին, Ռուսաստանի Գվարդիայի և ոստիկանության ստորաբաժանումները հերթապահում էին հրապարակում՝ սովորականից գերազանցող չափով:

Բողոքի ակցիան է տեղի ունեցել նաեւ Սանկտ Պետերբուրգի կենտրոնում: Բնակիչները պաանջել են չեղարկել գործող նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնավարման զրոյացումը և կրկին չգրել Սահմանադրությունը, հայտնում է Sever.Reali-ի թղթակիցը:

Ակցիային մասնակցել է մոտ հարյուր մարդ: Նրանք իրենց ձեռքերում պահել են Սահմանադրության հին տարբերակը և պաստառներ: Նրանց հրապարակից դուրս են բերել ոստիկանության, Ռուսաստանի գվարդիայի աշխատակիցները, մի քանի մարդ բերման է ենթարկվել, ոմանք՝ նախքան ակցիայի սկսվելը:

Փոփոխությունների դեմ բազմաթիվ գործողություններ և պիկետներ են տեղի ունեցել Ռուսաստանի տարբեր քաղաքներում և արտերկրում: Մասնավորապես, ռուս քաղաքացիական ակտիվիստները Պրահայի կենտրոնում անցեն սև դագաղի խրտվիլակով`«Ռուսաստան» մակագրությամբ: